Մեկնարկում են «Վստրեչի» կամրջի դեֆորմացիոն կարերի վերանորոգման աշխատանքները

Մարտի 6-ից սկսվում են Երևանի համայնքային ծրագրերով նախատեսված՝ Գարեգին Նժդեհի ուղետարի («Վստրեչի» կամրջի) դեֆորմացիոն կարերի վերանորոգման աշխատանքները: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից: Ըստ այդմ՝ մարտի 6-ից մինչև մայիսի 6-ը՝ ժամը 22:00-06:00-ը, ուղետարը փակ է լինելու: Որպես այլընտրանքային ճանապարհ առաջարկվում է երթևեկել Քրիստափորի փողոցով: Քաղաքապետարանը պատճառված ժամանակավոր անհարմարության համար հայցում է քաղաքացիների ներողամտությունը:

Լրահոս