«Մեծ սիրով սպասում ենք ձեզ». Ալեն Սիմոնյանը պատասխանել է Հայաստան ժամանող Ֆրանսիայի ԱԺ նախագահին

Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Յաել Բրոն-Պիվեն հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան: «Սուրբծննդյան տոների այս շրջանում իմ մտքերը բոլոր հայերի հետ են, որոնց ես ուղարկում եմ հույսի և խաղաղության իմ մաղթանքները։ Հաջորդ շաբաթ ես կմեկնեմ Հայաստան՝ Ֆրանսիայի Ազգային ժողովի աջակցությունը վերահաստատելու նպատակով», - «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Յաել Բրոն-Պիվեն: Նրա գլխավորած պատվիրակության կազմում են լինելու սոցիալիստական կուսակցության խմբակցության ղեկավար Վալերի Ռաբոն, Ֆրանսիայի ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ժան-Լուի Բուրլանժը, ԱԺ պատգամավոր, Ֆրանսիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Լոուրենս Պետելը, Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Աննա Գենետեն: ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը գրառման մեկնաբանություններում պատասխանել է ֆրանսիացի գործընկերոջը։ «Մեծ սիրով սպասում ենք ձեզ», - գրել է Սիմոնյանը:

Լրահոս