Մեծ Բրիտանիան 11,8 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինայի էներգաենթակառուցվածքի վերականգնման համար

Մեծ Բրիտանիան 10 միլիոն ֆունտ (11,8 միլիոն դոլար) կհատկացնի Ուկրաինայի էներգաենթակառուցվածքի վերականգնման համար։ Այս մասին ասվում է Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։ Նշվում է, որ միջոցները կբաշխվեն Ուկրաինայի էներգետիկայի աջակցության միջազգային հիմնադրամին։ Նշված գումարի կեսը մոտ ժամանակներս կհայտնվի Ուկրաինայի իշխանության տրամադրության տակ։ Համապատասխան համաձայնագիրը կստորագրվի նոյեմբերի 15-ին Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Ջեյմս Քլեվերլիի եւ Ուկրաինայի էներգետիկայի նախարար Հերման Գալուշչենկոյի կողմից: Հայտարարության մեջ Նաեւ նշվում է, որ վերջին շաբաթների ընթացքում Բրիտանիան 7 միլիոն ֆունտ (8,2 միլիոն դոլար) է ուղարկել ավելի քան 850 գեներատորների գնման համար եւ 5 միլիոն ֆունտ (5,8 միլիոն դոլար)՝ ատոմային ճյուղի անվտանգության ապահովման համար։ Բացի այդ, վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի միջոցով Լոնդոնը 50 միլիոն դոլարի վարկային երաշխիքներ է տրամադրել «ՈւկրԷներգո» պետական էներգետիկ ընկերությանը։

Լրահոս