Մեծ Բրիտանիան թույլ բանակի պատճառով  չի կարող հավակնել համաշխարհային տերության կարգավիճակին․ Times

Բրիտանական զինված ուժերի վիճակը Մեծ Բրիտանիային թույլ չի տալիս հավակնել համաշխարհային տերության կարգավիճակին։ Այս մասին գրել է The Times-ի սյունակագիր Մաքս Հասթինգսը։ Փորձագետի տվյալներով՝ բրիտանական զորքերն ունեն սպառազինության եւ ռազմական տեխնիկայի, ինչպես նաեւ զինծառայողների պակաս։ Հասթինգսը կարծում է, որ իրավիճակը կարգավորելու համար Լոնդոնը պետք է ավելացնի պաշտպանական ծախսերը։ Սակայն փորձագետը նշել է բրիտանական արդյունաբերության սահմանափակ հնարավորությունների մասին, ինչի արդյունքում երկիրը ստիպված է լինում տանկեր պատվիրել Գերմանիայից, իսկ հակատանկային հրթիռներ՝ Ֆրանսիայից։

Լրահոս