Մեծ Բրիտանիայի վարչապետը կարող է սառեցնել արտասահմանյան օգնությունը եւս երկու տարով․ Telegraph

Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ Ռիշի Սունակը կարող է սառեցնել արտասահմանյան օգնությունը եւս երկու տարով, գրում է Telegraph-ը՝ վկայակոչելով աղբյուրները։ Արտասահմանյան օգնության համար ՄԲ ծախսերը սահմանվել են ազգային եկամտի 0,5 տոկոսի չափով։ Երկու տարի առաջ կառավարությունը կրճատել է արտասահմանյան օգնության ծախսերը, քանի որ երկրի ֆինանսական համակարգը հսկայական հարվածի տակ է հայտնվել համավարակի պատճառով։ Սունակը, որն այդ ժամանակ ֆինանսների նախարար էր, անցյալ տարի հայտարարել է, որ արտասահմանյան ծախսերը պետք է վերադառնան արտադրանքի 0,7 տոկոսին մինչեւ 2024-2025 թվականները:

Լրահոս