Մարտի 1-ից Ռուսաստանում կթանկանան ծխախոտներն ու վեյփերի համար նախատեսված հեղուկները 

Ռուսաստանում 2023 թվականի մարտի 1-ից կթանկանան ծխախոտները, ինչպես նաեւ վեյփերի համար նախատեսված հեղուկները։ Ծխողների ծախսերը կաճեն համապատասխանաբար 5 տոկոսով եւ 11 տոկոսով։ Դա տեղի կունենա ակցիզների աճի պատճառով, գրում է «Իզվեստիա» թերթը։ Ինչպես ասվում է հոդվածում, Պետդուման փոփոխություններ է ընդունել, որոնց համաձայն՝ մարտի 1-ից ծխախոտների եւ վեյփերի հեղուկների ակցիզային հարկերը կաճեն 2-11 տոկոսով: Ծխախոտի ակցիզային հարկերը կբարձրանան 2 տոկոսով՝ հասնելով 2603 ռուբլու հազար հատի դիմաց։ Վեյփերի համար նախատեսված հեղուկների ակցիզային հարկերը կավելանան 11 տոկոսով։ Մարտ ամսից տաքացվող ծխախոտի ակցիզային հարկերը կսահմանվեն 1 կգ-ի դիմաց 8669 ռուբլի: Ակցիզների բարձրացումը կհանգեցնի ծխողների ծախսերի աճին, թերթին պատմել են Discovery Research Group-ում։ Նրանք, ովքեր նախընտրում են ավանդական ծխախոտը, պետք է վճարեն 4-5 տոկոսով ավելի, օրինական վեյփերի հեղուկները կբարձրանան 11 տոկոսով: Ծխախոտի մեկ տուփի նվազագույն արժեքը կավելանա 4,5 տոկոսով՝ հասնելով 117 ռուբլու։ Գարնանը Ռուսաստանում յուրաքանչյուր 8-րդ (13 տոկոս) ծխողը խոստովանել է, որ սկսել է ավելի հաճախ ծխել։ Միջին հաշվով, նրանք, ովքեր նախատեսում են թողնել ծխելը, այժմ ծխում են օրական 12 ծխախոտ, մնացածը՝ 15 ծխախոտ, ինչը նախորդ տարվա ցուցանիշից բարձր է երկու ծխախոտով։ Ընդ որում, տղամարդիկ ավելի հաճախ են ծխում, քան կանայք՝ միջինը 16 ծխախոտ՝ կանանց մոտ 13-ի դիմաց։

Լրահոս