Մարտինես․ Ռոնալդուն արժանի է հարգանքի, ես կխոսեմ նրա հետ

Պորտուգալիայի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ, իսպանացի Ռոբերտո Մարտինեսը խոսել է ազգային թիմի ավագ, Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրի» 37-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մասին։ «Կրիշտիանու Ռոնալդուն ազգային թիմի կազմում անցկացրած 19 տարուց հետո արժանի է հարգանքի։ Ես կզրուցեմ նրա հետ այնպես, ինչպես 2022թ․ աշխարհի առաջնությունում Պորտուգալիայի հավաքականի հայտացուցակում ընդգրկված մյուս 25 խաղացողների հետ»,- Մարտինեսի խոսքը մեջբերում է ESPN-ը։ Ռոնալդուն Պորտուգալիայի հավաքականի ռեկորդակիրն է անցկացրած հանդիպումներով (196) եւ խփած գոլերով (118)։ Ռոնալդուն հայտարարել էր, որ մտադիր է մասնակցել Եվրո-2024-ին։

Լրահոս