Մարտակերտում հրդեհ է բռնկվել բնակելի երկհարկանի առանձնատանը

Նոյեմբերի 18-ին ժամը 07:30-ին Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության Մարտակերտի շրջանային բաժնի ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Մարտակերտ քաղաքի Նալբանդյան 10 հասցեում հրդեհ է բռնկվել: Արցախի ՆԳՆ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից NEWS,an-ին հայտնում են, որ տեղեկատվության համաձայն՝ բնակչությանը համապատասխան օգնություն ցուցաբերելու և շիջման աշխատանքներ կատարելու նպատակով ժամը 07:31-ին կանչի վայր է մեկնել հրշեջ փրկարարական մեկ մարտական հավարկ: «Հրշեջ փրկարարները կրակը մեկուսացրել են ժամը 07:50-ին, մարել՝ 08:55-ին: Նախնական տվյալներով էլեկտրալարերի կարճ միացումից հրդեհ է բռնկվել բնակելի երկհարկանի առանձնատան առաջին հարկում: Մասնակի այրվել է Մարտակերտ քաղաքի բնակչի կողմից վարձակալած բնակելի տան առաջին հարկի մուտքի առաստաղը: Ստուգմամբ զբաղվում է ծառայության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը:

Լրահոս