Մարզահամերգային համալիրում այրվող Ադրբեջանի դրոշի հետ համատեղ այրվեց նաև Նիկոլի ու իր թիմակիցների` առանց այդ էլ 0֊ի հասած վարկանիշը

Հետաքրքիր է, ինչու՞ են նիկոլենք խառնվել իրար` Ադրբեջանի դրոշը վառելուց ու ադրբեջանցիների` Հայաստանից հեռանալուց հետո։ Տեսնում եք չէ՞, թե Նիկոլն ինչքան է վախենում Ալիևից, որովհետև հավանաբար նրան խոստացել էր, որ Ադրբեջանի ներկայացուցիչներին ըստ արժանվույն կդիմավորեն, բայց խոստումը չկատարեց։ Այս դավաճանները չեն ամաչում թուրք լինելուց, բայց ամաչում են հայրենասեր լինելուց։ Արդյո՞ք սրանց սպառնացել են` իրենց մասին կոմպրոմատներ հրապարակելով։ Սրանք, որ հնարավորություն ունենային հաստատ ծնկաչոք էլ ներողություն կխնդրեին։ Միայն Նիկոլն ու ՔՊ֊ն կարող էին ներողություն խնդրել այն երկրից, որը հայ զինվորի գլուխ կտրած ռամիլ սաֆարովին ազգի հերոսի կոչում տվեց, իսկ Նիկոլի իշխանությունը Ադրբեջանի դրոշը վառողին տանում է ոստիկանություն։ Չ՛զարմանաք, որ նրան դատեն` Ադրբեջանի կողմից ներում ստանալու համար, չ՛զարմանաք, որ նոր օրենք ընդունեն ու դատապարտեն բոլոր նրանց, ովքեր կհամարձակվեն վառել Ադրբեջանի կամ Թուրքիայի դրոշները, չ՛զարմանաք, ուղղակի չ՛զարմանաք։ Երեկ, Մարզահամերգային համալիրում այրվող Ադրբեջանի դրոշի հետ համատեղ այրվեց նաև Նիկոլի ու իր թիմակիցների` առանց այդ էլ 0֊ի հասած վարկանիշը։ Այսօր, նրանք ևս մեկ անգամ ապացուցեցին իրենց թրքահպատակ լինելու փաստը։

Լրահոս