Մաստարա-Լանջիկ-Մարալիկ հատվածում և Անիի տարածաշրջանի ճանապարհներին բուք է

ՀՀ միջպետական, հանրապետական, մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհները բաց են։ Ճանապարհների որոշ հատվածներում երթևեկամասի վրա առկա են մերկասառույցի կամ տրորված-պնդացած ձյան շերտեր։ Մաստարա-Լանջիկ-Մարալիկ ճանապարհահատվածը և Անիի տարածաշրջանի ավտոճանապարհները բքի պատճառով դժվարանցանելի են։ Ճանապարհները սպասարկող ընկերությունների կողմից կատարվում են երթևեկելի հատվածների մաքրման և մշակման աշխատանքներ։ Այս պահին մարզի ճանապարհներին աշխատում է 17 միավոր տեխնիկա։

Լրահոս