Մասկը հայտարարել է, որ Twitter-ը գնելու մասին հայտարարելուց հետո սոցցանցի օգտատերերի թիվն աճել է

Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը հայտարարել է, որ Twitter սոցցանցի օգտատերերի թիվն ամբողջ աշխարհում զգալի աճել է այն բանից հետո, ինչ ինքը հայտարարել է այն գնելու մասին։ Այս մասին նա գրել է իր թվիթերյան միկրոբլոգում։ «Twitter-ի օգտատերերի թիվն ամբողջ աշխարհում աճել է այն բանից հետո, ինչ հայտարարվել է գործարքի մասին», - նշել է միլիարդատերը։ Նա նաև ընդգծել է, որ «ճշմարտության ամենավստահելի աղբյուրը» դառնալու հետ մեկտեղ Twitter-ը կդառնա նաև ամենակարևոր սոցցանցերից մեկը։ Մինչ այդ Մասկը հայտարարել էր, որ Twitter-ը պետք է դառնա տեղեկատվության ամենահավաստի աղբյուրն աշխարհում։ Ձեռնարկատիրոջ խոսքով՝ դա է սոցցանցի առաքելությունը։ Հիշեցնենք, որ 2022 թվականի ապրիլին նա 44 միլիարդ դոլար է առաջարկել սոցցանցը գնելու համար, իսկ հոկտեմբերին վերջնական ավարտին հասցրել գործարքը՝ ձեռք բերելով կայքը։

Լրահոս