«Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է ձեռք բերել Մբապեին

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» հունվարին 37-ամյա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին վաճառելուց հետո կփորձի ձեռք բերել Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի եւ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի 23-ամյա հարձակվող Կիլիան Մբապեին, հաղորդում է բրիտանական Mirror-ը։ «Մանչեսթեր Յունայթեդը» Եվրոպայի մի քանի ակումբներից է, որը ֆինանսապես կարող է հավակնել Մբապեի տրանսֆերին եւ աշխատավարձն ապահովելուն։ «Մանչեսթեր Յունայթեդը» հետեւում է նաեւ իտալական «Նապոլիի» նիգերիացի հարձակվող Վիկտոր Օսիմենին, որին կգնի, եթե չհաջողի Մբապեի տեղափոխությունը։ Ընթացիկ մրցաշրջանում Մբապեն ՊՍԺ-ի հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 20 հանդիպման, խփել 19 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում։

Լրահոս