Մայա Գրիգորյանն ընտրվել էՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարանի տնօրեն

Սույն թվականի նոյեմբերի 2-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նիստում ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարանի տնօրենի պաշտոնում միաձայն ընտրվեց բանասիրական գիտությունների թեկնածու Մայա Գրիգորյանը: ԳԱԱ-ից հայտնում են, որ ներկայացնելով ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարանի 2023-2027թթ. զարգացման ծրագիրը՝ Մայա Գրիգորյանը նշեց, որ գրադարանի հավաքածուների համալրման նպատակով օգտագործելու են գրադարանի համագործակցային բոլոր հնարավորությունները, ստեղծելու են նոր կապեր: Իրականացվելու են որոնողական աշխատանքներ աշխարհի խոշորագույն գրադարանների թվային պահոցներում՝ հայտնաբերելու, ուսումնասիրելու և թվայնացնելու հայագիտական հավաքածուները: Իրականացնելու են հավաքածուների ֆիզիկական պահպանությանը միտված միջոցառումներ: Պարբերաբար արդիականացնելու են թվային գրադարանի ենթակառուցվածքը՝ հիմք ընդունելով այդ բնագավառի վերջին նվաճումները: Տրամադրելու են թվային նյութերի որոնման լայն հնարավորություններ, ինչպես նաև նախատեսելու են ծառայություններ դեպի արտոնագրված թվային պաշարներ: Ներդրվելու են շտեմարանների նոր մոդելներ:

Լրահոս