Մահացել է Չինաստանի նախկին նախագահ Ցզյան Ցզեմինը

Չորեքշաբթի 96 տարեկանում մահացել է Չինաստանի նախկին նախագահ եւ Չինաստանի Կոմունիստական ​​կուսակցության կենտրոնական կոմիտեի նախկին գլխավոր քարտուղար Ցզյան Ցզեմինը։ Այս մասին հայտնում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։ Ցզյան Ցզեմինը, «ով հիվանդ էր լեյկոզով եւ ներքին օրգանների ֆունկցիոնալ անբավարարությամբ, մահացել է 2022 թվականի նոյեմբերի 30-ին՝ տեղական ժամանակով 12:13-ին, Շանհայում»։ Ցզյան Ցզեմինը ծնվել է 1926 թվականի օգոստոսի 17-ին Չինաստանի արեւմտյան Ցզյանսու նահանգում։ 1989 թվականի հունիսից զբաղեցրել է Կոմունիստական ​​կուսակցության կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնը։ 1993-2003 թվականներին եղել է Չինաստանի նախագահը։

Լրահոս