ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունն աջակցություն է տրամադրել Սյունիքում հաստատված 22 արցախցի ընտանիքի

ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ) Հայաստանում շարունակում է հրատապ աջակցություն տրամադրել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժածներին։ Այս անգամ, ելնելով ծրագրի շրջանակում անցկացված կարիքների գնահատման արդյունքներից, աջակցություն է տրամադրվել 2022 թ․ օգոստոս-սեպտեմբեր ամիսներին Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով տեղահանված և Սյունիքի մարզում հաստատված 22 ընտանիքի: Հրատապ աջակցության ծրագրի շրջանակում ՊԳԿ-ն 8700 կգ անասնակեր է տրամադրել 5 ընտանիքի և 6200 կգ թռչնակեր՝ 17 ընտանիքի։ «Այս ծրագիրն իրականացվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հետ համագործակցությամբ՝ նպատակ ունենալով արագ արձագանքել առկա բացերին և աջակցել կառավարության նախաձեռնություններին»,- ասել է ՊԳԿ հայաստանյան ներկայացուցչի տեղակալ Գայանե Նասոյանը։ Հրատապ աջակցության ծրագիրը մեկնարկել է 2021 թ․ հունվարին՝ օգնելու ԼՂ-ից Հայաստան տեղափոխված խոցելի խմբերին։ Ընդհանուր առմամբ ծրագրից օգտվել է Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում բնակվող 369 ընտանիք։

Լրահոս