Մակրոնն Իրանին կոչ է արել հանգստանալ եւ հարգել ֆրանսիացիներին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դատապարտել է Իրանի տարածաշրջանային քաղաքականությունը եւ կոչ արել հարգել երկրում ձերբակալված Ֆրանսիայի քաղաքացիներին։ Նրա խոսքը մեջբերում է Reuters-ը։ «Ես Իրանին կոչ եմ անում հանգստանալ եւ համագործակցել։ Ես կոչ եմ անում նրան հարգել տարածաշրջանային կայունությունը, ինչպես նաեւ Ֆրանսիայի քաղաքացիներին», —Ինդոնեզիայում G20-ի գագաթաժոովին ասել է նա։ Նա հավելել է, որ պատանդներ վերցնելը, որոնց թվում են նաեւ ֆրանսիացիներ, նույնպես անթույլատրելի է, ինչպես Մերձավոր Արեւելքում Իրանի տարածաշրջանային քաղաքականությունը։ Ֆրանսիայի նախագահը նաեւ չափազանց ագրեսիվ է անվանել Իրաքում իրանցի զինվորականների գործողությունները։

Լրահոս