Մակրոնը 3 բառով մեկնաբանել է Պելեի մահը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը սոցցանցերում արձագանքել է բրազիլացի լեգենդար հարձակվող Պելեի մահվանը. ֆուտբոլիստը մահացել է դեկտեմբերի 29-ին, նա 82 տարեկան էր։ «Խաղ. արքա. հավերժություն»,- գրել է Մակրոնը։ Մահից երեք օր առաջ հայտնի էր դարձել, որ Պելեն հրաժեշտ է տվել ընտանիքի անդամներին ու սիրելիներին։ Նոյեմբերի վերջից լեգենդար ֆուտբոլիստը գտնվում էր հիվանդանոցում՝ աղիների քաղցկեղի պատճառով առաջացած բարդությունների պատճառով։ Լրատվամիջոցները հայտնել էին, որ նրա օրգանիզմն այլևս չի արձագանքում քիմիաթերապիային հիվանդության դեմ պայքարում։ Հիշեցնենք, որ Պելեն աշխարհի չեմպիոն է դարձել 1958, 1962 և 1970 թվականներին։ Նա միակ խաղացողն է, որին հաջողվել է դա անել երեք անգամ։ 1970 թվականի մրցաշարում նա ճանաչվել է լավագույն խաղացող։ Ընդհանուր առմամբ Պելեն Բրազիլիայի հավաքականի կազմում անցկացրել է 92 հանդիպում և դարձել 77 գոլի հեղինակ։ Հարձակվողն իր կարիերայի մեծ մասն անցկացրել է բրազիլական «Սանթոսում»: Նա թիմում խաղացել է 18 տարի։ Այս ընթացքում նա վեց անգամ դարձել է երկրի չեմպիոն եւ նվաճել Բրազիլիայի գավաթը։

Լրահոս