Մակրոնը Հռոմի պապին խնդրել է զանգահարել Պուտինին՝ Ուկրաինայում ճգնաժամի հաղթահարման համար

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խնդրել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսին զանգահարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին եւ պատրիարք Կիրիլին, որպեսզի ուկրաինական ճգնաժամը կարգավորվի։ Այս մասին երեքշաբթի տեղեկացրել է Le Point ամսագիրը։ Ինչպես նշել է պարբերականը, երկուշաբթի օրը, «55 րոպեանոց ունկնդրության ժամանակ Մակրոնը հովվապետին խնդրել է զանգահարել նախագահ Պուտինին, պատրիարք Կիրիլին, ինչպես նաեւ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին»։ Ամսագրի տվյալներով՝ Մակրոնը Ֆրանցիսկոսին հորդորել է «օժանդակել Ուկրաինայում խաղաղության հաստատմանը»։

Լրահոս