«Մալաթիա» տոնավաճառը փետրվարի 1-ից կփակվի

«Մալաթիա» տոնավաճառի գործունեությունն առաջիկայում կկասեցվի. տնտեսվարողը տեսչականի արձանագրած խախտումները չի վերացրել։ Տոնավաճառում չեն պահպանվում հրդեհային անվտանգության կանոնները։ «Տնտեսվարողը պաշտոնապես գրություն էր ուղարկել տեսչական մարմնին և աշխատանքը ներկայացրել կատարված։ Իրավիճակը տեղում ուսումնասիրել է տեսչական մարմինը և գնահատել ոչ բավարար։ Անցած ուրբաթ օրը ծանուցվել է, որ կատարված աշխատանքը բավարար չէ, և անհրաժեշտ է դադարեցնել գործունեությունը»,- ասել է ՔՏՀԱ տեսչական մարմնի իրազեկման բաժնի պետ Ելենա Զոհրաբյանը։ Որոշումն ուժի մեջ կմտնի փետրվարի 1–ին։ Հիշեցնենք, որ հունվարի 20-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի արտահերթ աշխատանքային խորհրդակցության ժամանակ մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանի կողմից տրվել է հանձնարարական սեղմ ժամկետներում իրականացնել  հրդեհատեխնիկական հետազոտություններ և վերահսկողական խիստ գործառույթներ հանրապետության   տարածքում գործող քաղաքացիական բոլոր խոշոր օբյեկներում՝ մասնավորապես՝ առևտրի խոշոր կենտրոններում, փայտամշակման, տպագրական արտադրամասերում, նավթամթերքի պահեստարաններում, ընդհանուր նշանակության պահեստներում, բազաներում և հասարակական նշանակության այն օբյեկտներում, որտեղ կարող է լինել մարդկանց մեծաքանակ կուտակումներ։

Լրահոս