ՃՏՊ Մուղնի-Աշտարակ ավտոճանապարհին․ վարորդը հոսպիտալացվել է

Նոյեմբերի 19-ին, ժամը 15:54-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մուղնի-Աշտարակ ավտոճանապարհին՝ գերեզմանատան մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ քաղաքային գերեզմանատան մոտակայքում «KamAZ» մակնիշի կցորդիչով բեռնատար ավտոմեքենան (վարորդ՝ Բ․ Վ․, ծնված 1957 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել Թորամանյան փողոցում գտնվող վագոն-տնակին և հարակից քարե օժանդակ շինությանը։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից։ Փրկարարները տուժածին պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. վերջինս հոսպիտալացվել է Աշտարակի ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է ծանր։

Լրահոս