«Ճվճվ Արոյի» որդին չի ենթարկվել իրավապահների պահանջին, BMW-ով դիմել է փախուստի և ենթարկվել վթարի․ Shamshyan.com

Այսօր՝ հունվարի 16-ին, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պարեկները հետապնդում օպերացիա են իրականացրել: Shamshyan.com-ի հաղորդմամբ, պարեկային ծառայության Երևանի գնդում օպերատիվ տեղեկություններ են ստացված եղել, որ Երևանում ռուսական համարանիշներով BMW մակնիշի ավտոմեքենան տևական ժամանակ է չարամտորեն խախտում է ճանապարհային երթևեկության կանոնները, վթարային իրավիճակներ ստեղծում վարորդների ու հետիոտների համար։ Այսօր պարեկները նշված ավտոմեքենան նկատել են Բագրևանդ թաղամասում երթևեկելիս, որի վարորդը հերթական անգամ չարամտորեն խախտում է թույլ տալիս։ Պարեկները փորձել են կանգնեցնել BMW-ն, սակայն վարորդը, չենթարկվելով պարեկների օրինական կանգառ հրահանգին, դիմել է փախուստի։ Պարեկները մոտ 5-6 կմ հետապնդել են են, ու արդեն Դ․ Մալյան փողոցում BMW-ն կարմիր լույսի տակով անցել է է խաչմերուկը, բախվել բնակչի շինության քարե պարսպին, ապա առաջ ընթացել ու բախվել բետոնե էլեկտրասյանը։ Ավտոմեքենայի միջից վարորդը դուրս է եկել ու դիմել փախուստի, բայց պարեկները մոտ 500-600 մետր հետապնդել են ու բռնել նրան: Կայքի տեղեկություններով՝ պարզվել է, որ վարորդը հասարակությանը հայտնի «Ճվճվ Արոյի» որդին է՝ Երևանի բնակիչ 31-ամյա Սարգիս Վարդանյանը, ով նախկինում եղել է դատապարտված, այդ թվում՝ մահվան ելքով ավտովթարի համար, ինչի հետևանքով 2 ճանապարհային ոստիկաններ էին մահացել, ինչպես նաև նա հայտնի է քրեական ու հակաիրավական պատմություններով։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է 0․23 գրամ սպիտակ բյուրեղանման զանգված։ Վերջինս ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալվել և ներկայացվել է ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Նոր Նորքի բաժին, որտեղից էլ ներկայացվել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին։ Ավտոմեքենայում նույնպես հայտնաբերվել է կասկածելի թմրամիջոց, իսկ BMW-ի վրա տեղադրված համարանիշները փոխարինված են եղել։

Լրահոս