Ղրղըզստանի խորհրդարանը վավերացրել Է Ուզբեկստանի հետ սահմանին վիճելի հատվածների մասին համաձայնագիրը

Ղրղըզստանի ազգային խորհրդարանի պատգամավորները հինգշաբթի հավանություն են տվել Ուզբեկստանի հետ սահմանին վերջին վիճելի հատվածների վերաբերյալ համաձայնագրի նախագծին, հաղորդում է ՏԱՍՍ-ը: Խորհրդարանականները հավանություն են տվել նոյեմբերի սկզբին Կեմպիր-Աբադ (Անդիջան) ջրամբարի եւ «սահմանի առանձին հատվածների» վերաբերյալ երկու երկրների ԱԳ նախարարների կողմից ստորագրված երկկողմանի համաձայնագրերին։ Որոշմանը կողմ է քվեարկել 90 պատգամավորներից ավելի քան 60-ը, դեմ՝ 19-ը։ Փաստաթուղթը պաշտոնապես ուժի մեջ կմտնի Ղրղըզստանի եւ Ուզբեկստանի նախագահներ Սադիր Ժապարովի եւ Շավքաթ Միրզիյոեւի ստորագրումից հետո։

Լրահոս