Ղազախստանում նախագահական ընտրություններն անցել են բաց և արդար. Տոկաև

Ղազախստանում արտահերթ նախագահական ընտրություններն անցել են արդար և բաց, պետության ղեկավարի պաշտոնը ստանձնելու արարողությունից հետո հայտարարել է Ղազախստանի ղեկավար Կասիմ-Ժոմարտ Տոկաևը: «Ըստ դիտորդների, փորձագետների և լրագրողների`ընտրություններն անցել են արդար և բաց, հատկապես բարձր է եղել ժողովրդի ակտիվությունը. որոշ քաղաքացիներ ընտրատեղամասեր են եկել ամբողջ ընտանիքներով», - ասել է Տոկաևը։ Նա նշել է, որ սահմանադրության պահանջներին համապատասխան պետք է լինի իշխանության բոլոր թևերի արմատական ​​նորացում։ Նոյեմբերի 20-ին Ղազախստանում տեղի ունեցան արտահերթ նախագահական ընտրություններ. հաղթեց գործող նախագահ Տոկաևը: Նրա պաշտոնավարման ժամկետը կկազմի յոթ տարի, որից հետո նա այլևս չի կարողանա ընտրվել պետության ղեկավարի պաշտոնում։

Լրահոս