Ձյուն, մերկասառույց, մառախուղ. Հայաստանում փակ ճանապարհներ կան

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ ԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Տավուշի մարզի Նոյեմբերյան-Իջևան ավտոճանապարհին և Ամասիայի տարածաշրջաններում մառախուղ է: Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջաններում տեղում է ձյուն։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Լրահոս