Ձյուն, մերկասառույց. Բերդ-Ճամբարակ, Զանգակատուն-Տիգրանաշեն ճանապարհներին բուք է

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյանց լեռնանցքը (ձյուն է ու բուք) փակ է միայն կցորդիչով բեռնատարների համար։ Դժվարանցանելի են Բերդ-Ճամբարակ, Զանգակատուն-Տիգրանաշեն ավտոճանապարհները (բուք է), Դիլիջանի և Սպիտակի ոլորանները՝ (բեռնատարների համար): Սպիտակի ոլորաններում, Գեղարքունիքի մարզի և Արագածի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում, Տիգրանաշենի ոլորաններում, Սյունիքի մարզում և Ճամբարակի, Մարտունու, Վարդենիսի, Ջերմուկի տարածաշրջաններում տեղում է ձյուն:

Լրահոս