Ձեր ուղերձում նախանշած կետերը ձնագնդի էֆեկտը պետք է ունենան․ Արցախի ԱԺ նախագահը ողջունել է Կոռնիձորի հանրահավաքի մասնակիցներին

Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը ողջունել է Կոռնիձորի հանրահավաքի մասնակիցներին ու նրանց հնչեցրած ուղերձները․ «Կոռնիձորի հանրահավաքի սիրելի' մասնակիցներ Յուրաքանչյուր գործողություն, որ կատարվում է ի զորակցություն Արցախի ու արցախահայության, ողջունելի ու գնահատելի է։ Ձեր ուղերձում նախանշած կետերը ձնագնդի էֆեկտը պետք է ունենան։ Համայն հայության համերաշխությամբ ու հանդուրժողականությամբ միայն կարող է իրականություն դառնալ ցանկացած հայրենանպաստ նախաձեռնություն։ Արցախահայության վճռական կամքն անբեկանելի է, Արցախի ազատության և ինքնորոշման իրավունքի իրացման հարցում ունեցած դիրքորոշումը՝ անփոփոխ։ Ժամանակի առաջադրած նոր մարտահրավերներին արցախահայությունը դիմակայում է պատվով ու անկոտրում կամքով՝ փորձելով պահել ամբողջ հայության արժանապատվությունը։ Մենք խորապես երախտապարտ ենք բոլոր հայրենատեր հայերին, ովքեր իրապես մտահոգված են Արցախի ճակատագրով և կամքով լցված Արցախի ապաշրջափակման և արցախահայության՝ իր հայրենիքում ապրելու և արարելու վճռականությամբ։ Թող ձեր ձայնը լսելի լինի քաղաքակիրթ աշխարհին։ Աստված պահապան համայն հայությանը»։

Լրահոս