Ձեր ներկայությամբ և ներգրավվածությամբ դուք դրականորեն փոխում եք մթնոլորտը բոլոր ասպարեզներում

Սիրելի՛ կանայք, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Կանանց տոնի առթիվ: Անգնահատելի է ձեր դերակատարությունը հայ ընտանիքի ամրության, մեր ժողովրդի և նրա ստեղծած արժեքների հարատևության, ազգապահպանության գործում: Մաղթում եմ, որ ունենաք ավելի մեծ դերակատարություն մեր երկրի պետական ու հասարակական կյանքում: Ձեր ներկայությամբ և ներգրավվածությամբ դուք դրականորեն փոխում եք մթնոլորտը բոլոր ասպարեզներում՝ դարձնելով ավելի բարի ու հանդուրժող, ավելի կառուցողական ու արդյունավետ: Կրկին շնորհավորում եմ ձեզ գարնանային այս պայծառ տոնի առթիվ, թող ձեր բոլոր օրերը լցված լինեն գարնանային շնչով։

Լրահոս