Ձեր հողի՝ Արցախի համար բոցաշունչ ելույթներ եք ունենում, սակայն Ձեզ մռայլ օրեր են սպասվում
2019թ.-ին՝ Մոսկվայում տեղի ունեցող միջազգային կոնֆերանսի ընդմիջմանը մի խումբ կանգնած հայերիս մոտեցավ Վլադիմիր Ժիրինովսկին՝ սրճեցինք և զրուցեցինք 5 րոպեից ոչ ավել։
Ասաց, լավ է, որ Ձեր հողի՝ Արցախի համար բոցաշունչ ելույթներ եք ունենում(երիտասարդներով ադրբեջանցիներին քարը քարի վրա չէինք թողել) և դեռևս խոսում եք հաղթողի դիրքերից, սակայն Ձեզ մռայլ օրեր են սպասվում։
Ասացի, մոտավորապես մենք էլ ենք դա կանխատեսում , բայց Ձեր կարծիքով կոնկրետ ի՞նչ։
Ասաց, որ ՀՀ-ում իշխանության են եկել փողոցային և անհայրենիք "марионет-եր և безпределщик-եր, ովքեր վաճառելու են Արցախը և Հայաստանը։
Ասացի, Աստված չանի, որին ի պատասխան ասաց, Աստված մեղավոր չէ, որ մարդիկ հիմար են, լավ մնացեք։
Ժիրինովսկին չկա, բայց նրա խոսքերը երբեք իմ ականջներից դուրս չեն գալիս։