«Հրապարակ». Թագուհի Թովմասյանին պաշտոնից կզրկե՞ն

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ ՔՊ-ական որոշ պատգամավորներ ներսում հարց են բարձրացրել Թագուհի Թովմասյանին ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի պաշտոնից զրկելու մասին եւ ուզում են նման գործընթաց սկսել։ Այդ խմբի, այսպես կոչված, պարագլուխն Անդրանիկ Քոչարյանն է: Նրանք մեղադրում են Թովմասյանին, որ նա հանձնաժողովի նիստում ՄԻՊ թեկնածու Էդգար Ղազարյանի հայտարարություններին չի միջամտել: Հիշեցնենք, որ Ղազարյանը հայտարարել էր, թե 2018-ին տեղի է ունեցել «ադրբեջանաթուրքական» հեղափոխություն։ ՔՊ-ականները կարծում են, որ Թովմասյանը պարտավոր էր Ղազարյանին հարկադրել ներողություն խնդրել, մանավանդ, որ Թովմասյանն էլ է մասնակցել այդ հեղափոխությանը եւ դրա շնորհիվ խմբագրից՝ պատգամավոր, ապա հանձնաժողովի նախագահ դարձել: Ի դեպ, նիստի ժամանակ եւս նրանք նման կոչով դիմեցին ՄԻՊ թեկնածուին, սակայն Ղազարյանը ներողություն չխնդրեց։ Հիմա ՔՊ-ում մի խումբ փորձում է գեներացնել Թովմասյանի՝ հանձնաժողովի նախագահի պաշտոնից հետկանչի գործընթացը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս