«Հրապարակ». Ակադեմիական քաղաքը հորով-մորով արեցին, հիմա էլ որոշել են այլ «քաղաքներ» կառուցել

«Հրապարակ» թերթը գրում է. «Ակադեմիական քաղաքը հորով-մորով արեցին, հիմա էլ որոշել են այլ «քաղաքներ» կառուցել եւ պետական կառույցները Երեւանի կենտրոնից հանել։ Երեկ կառավարությունում քննարկում է եղել, որի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասել է․ «Կարծում եմ՝ պետական կառավարման համակարգը Երեւան քաղաքի փոքր կենտրոնից եւ ընդհանրապես կենտրոնից պետք է դուրս բերել, որովհետեւ պետական այն գույքի ճիշտ կառավարումը, որ կա Երեւան քաղաքի փոքր կենտրոնում եւ կենտրոնում, կարող է պետությանը տասնյակ միլիարդների եկամուտներ բերել եւ ավելի արդյունավետ դարձնել կառավարման գործընթացները: Մինչդեռ այսօր ուղիղ հակառակն է»: Հետո խոսել է խցանումների, պատմամշակութային շենքերը պահպանելու մասին, եւ վերջում արդարադատության նախարարը զեկուցել է արդարադատության թաղամաս կառուցելու հարցը։ Օստապ Բենդերը կնախանձեր հերթական «Նյու Վասյուկի» նախագծին»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս