Հրապարակվել է սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով զոհվածներից ևս 51–ի անունները

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը հրապարակել է 2022թ.–ի սեպտեմբերի 13-ի ու հաջորդող օրերի ադրբեջանական հարձակումների հետևանքով զոհված զինծառայողների երկրորդ ցուցակը։ Հիմնադրամը նոյեմբերի 2-ին հրապարակել էր 93 զոհերի անուններ։ Հիմնադրամը հրապարակել է սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով ևս 51 զոհվածի անուն, այսինքն` արդեն պաշտոնապես հայտնի է 144 զոհի տվյալներ։ Նշվում է, որ հիմնադրամը նոյեմբերի 10-14-ը նոր հատուցումներ է տրամադրել 55 զոհված, անհայտ բացակայող ճանաչված կամ զինհաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների դեպքերով, որոնցից 51-ը` սեպտեմբերի ագրեսիայի զարգացումների արդյունքում։ Ընդհանուր առմամբ` սեպտեմբերի 13-ի դեպքերի արդյունքում հիմնադրամը հատուցումներ է տրամադրել 144 դեպքերով։ Այսպիսով` նոյեմբերի 14-ի դրությամբ հիմնադրամի շահառուների ընդհանուր թիվը 5012 է, կատարվել է 68․2 միլիարդ դրամի հատուցում։ Հավելենք, որ զոհերից յուրաքանչյուրի ընտանիքը հիմնադրամից միանվագ ստանում է 10 մլն դրամ, ապա ամեն ամիս`200 000–ական դրամ։ Զոհերի անունների դիմաց նշված են նրանց ծննդյան տարին ու ամսաթիվը և զոհվելու օրը։ Միքայել Մկրտչյան Էռնեստի` ժամկետային - 29 նոյեմբերի 2002 - 13 սեպտեմբերի 2022 Սարգիս Մանուկյան Գևորգի` ժամկետային - 23 հուլիսի 2002 - 14 սեպտեմբերի 2022 Տիգրան Մուսայելյան Սանասարի` ժամկետային - 19 մայիսի 2003 - 13 սեպտեմբերի 2022 Սամվել Սահարյան Անդրանիկի` ժամկետային - 08 նոյեմբերի 2002 - 13 սեպտեմբերի 2022 Հրաչ Սարգսյան Մխիթարի` ժամկետային - 14 փետրվարի 2003 - 13 սեպտեմբերի 2022 Վահե Կարապետյան Ստեփանի` ժամկետային - 30 նոյեմբերի 2003 - 13 սեպտեմբերի 2022 Խաչիկ Գրիգորյան Արմենի` ժամկետային - 18 հունիսի 2002 - 13 սեպտեմբերի 2022 Վահագն Սարգսյան Արմենի` ժամկետային - 03 սեպտեմբերի 2003 - 13 սեպտեմբերի 2022 Հայկ Թովմասյան Կարենի` ժամկետային - 16 հունիսի 2002 - 13 սեպտեմբերի 2022 Արգիշտի Ստեփանյան Գալուստի` ժամկետային - 05 հունիսի 2003 - 13 սեպտեմբերի 2022 Անդրանիկ Վարդանյան Արամի` ժամկետային - 10 նոյեմբերի 2002 - 13 սեպտեմբերի 2022 Էդուարդ Սիանոսյան Արմենի` ժամկետային - 22 օգոստոսի 2002 - 13 սեպտեմբերի 2022 Գոռ Վարդանյան Ռոբերտի` ժամկետային - 27 հունվարի 2003 - 13 սեպտեմբերի 2022 Լևոն Վարդանյան Կարենի` ժամկետային - 03 դեկտեմբերի 2003 - 13 սեպտեմբերի 2022 Սարմեն Բեջանյան Արկադյայի` պայմանագրային սպա- 24 մայիսի 2000 - 13 սեպտեմբերի 2022 Գագիկ Հարությունյան Սամվելի` ժամկետային - 27 հոկտեմբերի 2002 - 13 սեպտեմբերի 2022 Տարոն Սիմոնյան Խաչատուրի` պայմանագրային սպա - 16 հունիսի 1983 - 13 սեպտեմբերի 2022 Վաղարշակ Արշակունի Վազգենի` կամավորական - 01 հունվարի 1958 - 13 սեպտեմբերի 2022 Արմեն Ասլամազյան Գեորգիի` պայմանագրային շարքային - 28 հունվարի 1978 - 13 սեպտեմբերի 2022 Աշոտ Միսկարյան Սամվելի` պայմանագրային շարքային - 02 մայիսի 1982 - 14 սեպտեմբերի 2022 Արման Մխիթարյան Վանիկի` պայմանագրային շարքային - 02 ապրիլի 1978 - 13 սեպտեմբերի 2022 Կարեն Սարգսյան Համլետի` պայմանագրային շարքային - 06 հուլիսի 1975 - 14 սեպտեմբերի 2022 Սիաբանդ Թամոյան Քյարամի` պայմանագրային շարքային - 07 հոկտեմբերի 1977 - 14 սեպտեմբերի 2022 Արթուր Խաչատրյան Հայկազունու` պայմանագրային շարքային - 12 ապրիլի 1981 - 13 սեպտեմբերի 2022 Ավետիք Ալիխանյան Արտակի` ժամկետային - 19 սեպտեմբերի 2002 - 14 սեպտեմբերի 2022 Սարգիս Արշակյան Վարդգեսի` ժամկետային - 18 դեկտեմբերի 2003 - 13 սեպտեմբերի 2022 Մարտին Ավետիսյան Հայկի` ժամկետային - 07 դեկտեմբերի 2002 - 13 սեպտեմբերի 2022 Հակոբ Բալաբեկյան Կարապետի` ժամկետային - 05 ապրիլի 2003 - 13 սեպտեմբերի 2022 Արման Ծատուրյան Վարդանի` ժամկետային - 04 հուլիսի 2003 - 14 սեպտեմբերի 2022 Մաքսիմ Գևորգյան Արթուրի` ժամկետային - 07 մայիսի 2003 - 13 սեպտեմբերի 2022 Սերյոժա Գրիգորյան Սամվելի` ժամկետային - 02 հոկտեմբերի 2002 - 13 սեպտեմբերի 2022 Արմեն Կարապետյան Կարապետի` պայմանագրային սպա - 20 փետրվարի 1992 - 13 սեպտեմբերի 2022 Մխիթար Ավագյան Զարզանդի` պայմանագրային շարքային - 02 հունվարի 1986 - 13 սեպտեմբերի 2022 Արման Գրիգորյան Արսենի` պայմանագրային շարքային - 12 հունվարի 1978 - 13 սեպտեմբերի 2022 Ալիսա Մելքոնյան Սուրիկի` պայմանագրային շարքային - 01 փետրվարի 1981 - 13 սեպտեմբերի 2022 Սաղաթել Սարգսյան Հրաչիկի` պայմանագրային շարքային - 22 փետրվարի 1985 - 13 սեպտեմբերի 2022 Հակոբ Ստեփանյան Պետիկի` կամավորական - 09 ապրիլի 1970 - 14 սեպտեմբերի 2022 Սաշա Ասատրյան Արթուրի` ժամկետային - 08 դեկտեմբերի 2002 - 14 սեպտեմբերի 2022 Արմեն Գասպարյան Արկադիի` ժամկետային - 27 ապրիլի 2003 - 13 սեպտեմբերի 2022 Կարեն Գրեյան Աբրահամի` ժամկետային - 14 նոյեմբերի 2003 - 14 սեպտեմբերի 2022 Հենրիկ Հարությունյան Հովիկի` ժամկետային - 15 դեկտեմբերի 2002 - 14 սեպտեմբերի 2022 Յուրի Հունանով Էդուարդի` ժամկետային - 16 փետրվարի 2003 - 13 սեպտեմբերի 2022 Արթուր Մարգարյան Գվիդոնի` ժամկետային - 19 հուլիսի 2002 - 14 սեպտեմբերի 2022 Արամ Մնացականյան Էդիկի` ժամկետային - 01 օգոստոսի 2002 - 13 սեպտեմբերի 2022 Արայիկ Ներսեսյան Նորայրի` ժամկետային - 10 հոկտեմբերի 2002 - 13 սեպտեմբերի 2022 Ազատ Ներսիսյան Արկադիի` ժամկետային - 13 հունվարի 2003 - 13 սեպտեմբերի 2022 Նարեկ Սահակյան Հովհաննեսի` ժամկետային - 28 մայիսի 2003 - 13 սեպտեմբերի 2022 Սարգիս Սարգսյան Կարենի` ժամկետային - 05 նոյեմբերի 2002 - 15 սեպտեմբերի 2022 Սերյոժա Ստեփանյան Դավթի` ժամկետային - 24 հոկտեմբերի 2003 - 13 սեպտեմբերի 2022 Հովհաննես Վարդանյան Հրաչյայի` ժամկետային - 16 հուլիսի 2003 - 13 սեպտեմբերի 2022 Գուրգեն Զաքարյան Խաչիկի` ժամկետային - 27 հուլիսի 2003 - 14 սեպտեմբերի 2022։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 14–ին ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ ագրեսիայի հետևանքով զոհերի և անհայտ կորածների թիվն այժմ գերազանցել է 210-ը, որից՝ 3 խաղաղ բնակիչ է զոհվել, 2-ը՝ անհայտ կորել։ Փաշինյանի խոսքով, վիրավորվել է 293 զինծառայող և 8 խաղաղ բնակիչ, իսկ անհայտ կորած զինծառայողների թիվը 28 է։

Լրահոս