Հրաժարական չեմ պատրաստվում տալ. Սուրեն Պապիկյան

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը չի պատրաստվում հրաժարական ներկայացնել։ «Ես չեմ պատրաստվում իմ առջև դրված խնդիրները կիսատ թողնել, հրաժարական չեմ պատրաստվում տալ, այո, ես շարունակելու եմ իմ սկսած բարեփոխումնեը, թե որքան դա ինձ կհաջողվի իրականացնել, կյանքը ցույց կտա»,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Պապիկյանը։ Նա ասաց, թե Պաշտպանության նախարարությունը ամենօրյա ռեժիմով զբաղվում է սպառազինության ձեռքբերմամբ։ «Չեմ կարող ասել, թե որտեղից ինչ ենք գնում, ժողովուրդ, դա գաղտնի է»,- նշեց Պապիկյանը։

Լրահոս