Հրազդանի թիվ 11 դպրոցում աշակերտն անհայտ գազ է օգտագործել. 12 երեխա տեղափոխվել է հիվանդանոց

Հրազդանի թիվ 11 դպրոցում աշակերտներից մեկի կողմից անհայտ գազ օգտագործելու հետևանքով ինքնազգացողության վատացմամբ շտապօգնության մեքենայով Հրազդանի բժշկական կենտրոն է տեղափոխվել 9-14 տարեկան 12 երեխա, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Երեխաները տեղափոխվել են Հրազդանի ԲԿ-ի անհետաձգելի բուժօգնության բաժանմունք Տուժածներից 4-ն արդեն տուն են գնացել։ ԲԿ-ում գտնվողների վիճակը գնահատվում է բավարար։

Լրահոս