Հռոմի պապն Ավագ հինգշաբթի առաջին անգամ լվացել է 12 բանտարկյալ կանանց ոտքերը

Հռոմի Ֆրանցիսկոս պապը Ավագ հինգշաբթիի ծեսը կատարել է Հռոմի բանտի կանանց բաժնում։ Ինչպես հայտնում է Vatican News-ը՝ իրականացնելով Ոտնլվայի կարգը՝ նա լվացել է 12 բանտարկված կանանց ոտքերը։ Ծեսը կապված է աստվածաշնչյան այն դրվագի հետ, որում Հիսուս Քրիստոսը լվանում է իր աշակերտների ոտքերը: Պոնտիֆիկոսը, կատարելով կարգը՝ ցույց է տալիս, որ Հռոմի պապը ևս «ծառա» է: Ինչպես նշվում է, առաջին անգամ ծեսին մասնակից են դարձել բացառապես կանայք։ Անվասայլակին նստած Պապը լվացել է բանտարկյալներից յուրաքանչյուրի ոտքերը, սրբիչով չորացրել է և համբուրել: Կանանցից մի քանիսը չեն կարողացել զսպել հուզմունքն ու արտասվել են։ «Մենք բոլորս ունենք փոքր, մեծ ձախողումներ, բայց Տերը միշտ գրկաբաց սպասում է մեզ, և նա երբեք չի հոգնում ներելուց», - ասել է կաթոլիկների հոգևոր առաջնորդը։

Լրահոս