Հռոմի պապը կրոնական առաջնորդներին կոչ է արել փրկել աշխարհը «անդունդի եզրից»

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կրոնական առաջնորդներին կոչ է արել փրկել աշխարհը «անդունդի եզրից» եւ հակազդել սպառազինության նոր մրցավազքին, հաղորդում է Reuters-ը։ «Երկու սարսափելի համաշխարհային պատերազմներից, սառը պատերազմից, աղետալի կոնֆլիկտներից հետո մենք շարունակում ենք մնալ անդունդի եզրին, եւ մենք չենք ուզում ընկնել»,-ասել է նա՝ ելույթ ունենալով Բահրեյնում թագավորական պալատում։ Պոնտիֆիկոսը, որն աջակցում է միջուկային զենքի արգելքին եւ հաճախ է քննադատում զենքի գլոբալ առեւտուրը, հայտարարել է, որ կրոնական առաջնորդները չեն կարող աջակցել պատերազմներին։ Բահրեյնի թագավոր Խամադ բին Իսա Ալ Խալիֆան կոչ է արել դադարեցնել Ուկրաինայի պատերազմն ու լուրջ երկխոսություն սկսել՝ ի շահ ողջ մարդկության։

Լրահոս