Հուսով եմ, որ սա փայլուն ազդակ կլինի մյուսների համար, որ վերագտնեն իրենք իրենց ու ծառայեն հանուն Հայաստանի Հանրապետության

Իշխանությունների ձեռքում բազմակի և ունիվերսալ գործիք դարձած իբր դատավոր կոչված դանիելյան արմենը այլևս թափոն է նիկոլի համար։ Այս սուբյեկտը ԲԴԽ֊ի կողմից առաջադրվել էր, որպես Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության կազմի դատավորի թեկնածու, սակայն ԱԺ֊ում անցկացված փակ քվեարկության արդյունքում վերջինս հավաքեց 0 ձայն։ Սա փաստում է մեկ բան, որ նիկոլի ձեռքում քաղաքական դահիճ աշխատող, պետականություն կերտած հերոսներին, ընդիմադիր գործիչներին կալանավորող ու դատող դանիելյան արմենն այլևս սպառվել է ու նրա կարիքը չկա։ Առավել քան վստահ եմ, որ սա եզակի ու լոկալ դեպք չէ, քանի որ նիկոլը այդպես է վարվել միշտ ու վաղ թե ուշ այս ճակատագրին են արժանանալու նրա համար ինքնասիրությունն ու արժանապատվությունը կորցրած ցանկացած պաշտոնյա: Հուսով եմ, որ սա փայլուն ազդակ կլինի մյուսների համար, որ վերագտնեն իրենք իրենց ու ծառայեն հանուն Հայաստանի Հանրապետության։

Լրահոս