Հուսով եմ՝ կընդունենք Հայաստանին օգնություն ցուցաբերելու որոշումն ու Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ջանքերին աջակցող հայտարարությունը․ Զաս

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն անդրադարձել է Հայաստանին օգնություն տրամադրելու վերաբերյալ փաստաթղթի ստորագրման հնարավորությանը։ «Հայաստանում ՀԱՊԿ առաքելության գործունեության արդյունքներով պատրաստվել էր Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախագիծ՝ Հայաստանի Հանրապետությանը օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին, որը քննարկվեց նոյեմբերի 23-ին Երևանում կայացած Հավաքական անվտանգության խորհրդի նիստում։ Ուզում եմ հույս հայտնել, որ համապատասխան լրամշակումներից հետո մենք կհասնենք երկու շատ կարևոր, փոխլրացնող փաստաթղթերի՝ Հայաստանի Հանրապետությանը օգնություն ցուցաբերելու մասին Հավաքական անվտանգության խորհրդի որոշման և հաջակցություն Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու ջանքերի՝ ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարների խորհրդի հայտարարության ընդունմանը»,- 2022 թվականին ՀԱՊԿ գործունեության արդյունքների ամփոփմանը նվիրված ասուլիսում ասել է Զասը։

Լրահոս