Հոռոմ գյուղում բախվել են Արթիկի համայնքապետարանում բաժնի պետի Mercedes-ն ու Toyota-ն, վիրավոր երեխան տեղափոխվել է ԲԿ

Երեկ՝ նոյեմբերի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ժամը 15։35-ի սահմաններում Հոռոմ գյուղի 1-ին փողոցում բախվել են Շիրակի մարզի բնակիչներ՝ 41-ամյա Աշոտ Պասկևիչյանի վարած Mercedes մակնիշի և 45-ամյա Արման Հակոբյանի վարած Toyota մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով վերջինիս ուղևոր՝ Շիրակի մարզի բնակիչ, 14-ամյա Լ. Հ-ն մարմնական վնասվածքով տեղափոխվել է Գյումրու Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց։ Ըստ կայքի տեղեկությունների՝ վարորդներից Ա. Պասկևիչյանը աշխատում է Արթիկի համայնքապետարանի բնապահպանության և գյուղատնտեսության բաժնի պետ։ Իսկ բախման հետևանքով Toyota-ն գլխիվայր շրջվել է։ Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Լրահոս