Հնդկաստանում կեղծ ալկոհոլ խմելուց հետո 39 մարդ է մահացել

Հնդկաստանում կեղծ ալկոհոլ խմելուց հետո 39 մարդ է մահացել։ Մի քանի տուժածներ տեղափոխվել են Հնդկաստանի Բիհար նահանգի հիվանդանոցներ, հաղորդում է Hindustan Times-ը՝ հղում անելով ոստիկանության աղբյուրներին: Միջադեպը բողոքի ցույցեր է առաջացրել Բիհարի խորհրդարանում, երբ ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները դեմ են արտահայտվել նահանգում ալկոհոլի լիակատար արգելման պետական կառավարության քաղաքականությանը: Իր հերթին, նահանգապետ Նիտիշ Կումարը կոչ է արել մարդկանց զգոն լինել եւ կեղծ ալկոհոլ չգնել, ինչպես նաեւ հայտարարել է, որ անհրաժեշտ է գտնել մարդկանց, որոնք զբաղվում են ալկոհոլի արտադրությամբ: Դրանից անմիջապես հետո շրջանի վարչակազմը ստեղծել է պաշտոնյաների խմբեր, որոնք կմտնեն տուժած գյուղերը եւ կհանդիպեն զոհվածների ընտանիքներին ՝ գտնելու նրանց, ովքեր կարող էին վաճառել արգելված ոգելից խմիչքներ:

Լրահոս