Հնդկաստանի դատարանը 123 000 դոլարով տուգանել է տղամարդուն, որը պահանջել է իրեն գերագույն աստված ճանաչել

Հնդկաստանի գերագույն դատարանը 123 000 դոլարի տուգանք է սահմանել Ուպենդրա Նաթ Դալայի նկատմամբ, որն ինքն է իրեն Պարամատմա՝ հինդուիզմի գերագույն աստված ճանաչելու հայց ներկայացրել, գրում է Hindustan Times-ը։ Դատավորն անտեսել է տղամարդու պահանջը, եւ հայցվորը տուգանվել է իր աստվածություն լինելու մասին հրապարակային հայտարարությունների համար։ Մեկնաբանելով իր որոշումը՝ գերագույն դատարանը նշել է, որ միջնորդությունն իրենից «հանրային կազուս է» ներկայացնում, եւ պատիժը օրինակ կծառայի մյուսներին, ովքեր կցանկանան կրկնել հնդիկի արարքը։ Հաղորդվում է, որ տղամարդը պարտավոր է մեկ ամսվա ընթացքում վճարել խոշոր տուգանքը։ «Հիմա մարդիկ չորս անգամ կմտածեն նման հայցեր ներկայացնելուց առաջ»,- ասել է դատավորը։

Լրահոս