Հնարավորինս տնտեսել էլեկտրաէներգիան, հակառակ դեպքում առաջանում են լուրջ խնդիրներ. «Արցախէներգո»

Ստեփանակերտի մի շարք հատվածներում էլեկտրացանցի շղթայական վթարներ են` կապված գերծանրաբեռնվածության հետ։ «Արցախէներգո» ընկերությունը վթարներից խուսափելու համար հորդորում է տնտեսել էլեկտրաէներգիան: «Ստեփանակերտ քաղաքի հարգելի բաժանորդներ, քաղաքի մի շարք հատվածներում շղթայական վթարներ են՝ կապված գերծանրաբեռնվածության հետ։ Խնդրում ու հորդորում ենք հնարավորինս տնտեսել էլեկտրաէներգիան, հակառակ դեպքում առաջանում են լուրջ խնդիրներ։ Այս արագությամբ աճող վթարների քանակը ուղղակի անհնարին է դարձնում գոնե հովհարային ժամանակացույցով էլեկտրաէներգիայի մատակարարումը», - ասվում է ընկերության տարածած հաղորդագրությունում։

Լրահոս