Հյուսիսային Կորեան ավարտել է միջուկային փորձարկումների նախապատրաստությունը

Հյուսիսային Կորեան ավարտել է միջուկային փորձարկումների նախապատրաստությունը, ասել է Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլը խորհրդարանում ունեցած ելույթում, գրել է Bloomberg-ը։ Քաղաքական գործչի կարծիքով՝ Փհենյանում ատոմային կայանքի հինգ տարվա մեջ առաջին պայթյունն անխուսափելի է։ «Մեր գնահատականներով՝ [Հյուսիսային Կորեայի իշխանություններն] արդեն ավարտել են յոթերորդ միջուկային փորձարկման նախապատրաստությունը»,- ասել է Յուն Սոկ Յոլը՝ ավելացնելով, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի կառավարությունը կողմնակից է միջուկային զենքի կանխիչ կիրառմանը։ ԱՄՆ-ը, Հարավային Կորեան եւ Ճապոնիան խոստացել են պատժել Հյուսիսային Կորեային միջուկային փորձարկման համար՝ ընդգծելով, որ դա ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձեւերի խախտում կլինի։

Լրահոս