ՀՀ-ում օդի ջերմաստիճանը մարտի 19-ի ցերեկը կնվազի 5-7 աստիճանով, մարտի 20-22-ին նույնքան կբարձրանա

Երևանում մարտի 17-ի ցերեկը, 18-ին սպասվում է կարճատև անձրև։ Մարտի 19-22-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, մարտի 19-ին տեղումները կլինեն՝ ինտենսիվ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։ Հանրապետության տարածքում մարտի 17-ի ցերեկը, 18-ին առանձին շրջաններում, 19-22-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային գոտիներում՝ թաց ձյան տեսքով։ Մարտի 19-ին, 20-ի գիշերը տեղումներն առանձին վայրերում կլինեն՝ ինտենսիվ։ Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ, մարտի 17-ի ցերեկը, 21-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 14-17մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մարտի 19-ի ցերեկը կնվազի 5-7 աստիճանով, մարտի 20-22-ին նույնքան կբարձրանա։

Լրահոս