ՀՀ-ն ՀԱՊԿ-ից տարանջատվելու գործընթաց է սկսում․ Տիգրան Աբրահամյան

ՀԱՊԿ քարտուղարի տեղակալի քվոտայից հրաժարվելով՝ ՀՀ-ն արտահայտում է ՀԱՊԿ քաղաքական գծի վերաբերյալ իր վերաբերմունքը: Այս մասիր իր ֆեյսբուքյան էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ «Ի՞նչ է անում Հայաստանը: Առաջին, նախ սրանով ՀՀ-ն արտահայտում է ՀԱՊԿ քաղաքական գծի վերաբերյալ իր վերաբերմունքը: Երկրորդ, ցույց է տալիս, որ իջեցնում է կազմակերպության հետ հարաբերությունների քաղաքական մակարդակը: Երրորդ, տպավորություն ունեմ, որ այս քայլով ՀՀ-ն ՀԱՊԿ-ից տարանջատվելու գործընթաց է սկսում կամ նոր լիցք հաղորդում ավելի վաղ մեկնարկած կուրսին: Գանք առանցքայինին: Ի՞նչ խնդիր է լուծում ՀՀ-ն` ցույց տալիս նեղացվածությու՞նը, ատամ է՞ կրճտացնում, թե՞ այլընտրանքային համակարգի ընտրություն կա: Միգուցե տարածաշրջանում նոր պայթյունի բարձր հավականությունն է՞ շտապեցնում, իսկ ի՞նչ հաշվարկով»,- նշել է նա:

Լրահոս