ՀՀ-ն իր արտաքին քաղաքականությունը պետք է ուղղի դեպի Մոսկվա, մի՛ նայեք, որ Մոսկվան ու Անկարան այսօր ունեն որոշակի հարաբերություններ․ Շարմազանով

Ես ինքս հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների ջատագով եմ և մեկ անգամ չէ, որ ասել եմ, որ Հայաստանը իր արտաքին քաղաքականության շեշտադրումը պետք է անի նախ և առաջ դեպի Մոսկվա։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմնազանովը։ «Միաժամանակ Հայաստանը պետք է զարգացնի հարաբերությունները Պեկինի ու Թեհրանի հետ, բայց հիմնական ռազմավարական դաշնակիցը պետք է շարունակի մնալ Ռուսաստանը, սա չի քննարկվում, որովհետև Մոսկվայի այլընտրանքը Անկարան է։ Մի նայեք, որ Մոսկվան ու Անկարան այսօր ունեն որոշակի հարաբերություններ, այդ հարաբերություններից ավելի շատ ունեն հակասություններ։ Կամ Ռուսաստանը մեղավոր չէ, որ Նիկոլը իրենց գցել է, կամ Նիկոլը այսօր իշխանության է։ Նոյեմբերի 9-ից հետո Նիկոլ Փաշինյանը մնացել է իշխանության բացառապես պաշտոնական Մոսկվայի բարեհաճության արդյունքում, բունկերում պախկվել էր, ո՞ւր էր Նիկոլը։ Պատահական չէ, որ ընտրվելուց հետո, երբ գնաց Մոսկվա, Վլադիմիր Պուտինը իրեն չշնորհավորեց, այլ ասաց հուսով եմ՝ տվածդ խոստումները կկատարես»,- ասաց նա։ Շարմազանովը նշեց, որ Հայաստանի դաշնակից ու գործընկեր երկրները լուրջ չեն վերաբերվում Հայաստանին, ինչը անդրադառնում է Հայաստանի արտաքին քաղաքականության վրա։

Լրահոս