ՀՀ նախկին 4 նախագահները Ինստագրամում պաշտոնեական էջեր ունեն. Ով է ամենաակտիվը

PR մասնագետ Հասմիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եթե մի քանի տարի առաջ ասեին, որ ՀՀ որևէ նախագահ՝ ներկա կամ նախկին Ինստագրամում պաշտոնական էջ կունենա, նորությունը կդիտարկվեր ֆանտաստիկայի ժանրից։ Բայց ժամանակի հետ նաև քաղաքական գործիչների դիրքորոշումն է փոխվում ու PR թիմին տրվում է աշխատանքի ավելի լայն հնարավորություններ ու բազմազան հարթակներ։ Այսօր ՀՀ նախկին 4 նախագահները Ինստագրամում պաշտոնական էջեր ունեն։ Ամենամեծ լսարանն ունի Արմեն Սարգսյանը՝ 90.600 հետևորդ։ Ռոբերտ Քոչարյանը՝ 42.300 Սերժ Սարգսյանը՝ 32.700 Լևոն Տեր-Պետրոսյանը՝ 400 Նախկին նախագահներից ամենաակտիվը Ռոբերտ Քոչարյանն է. կատարել է 738 գրառում, ամենապասիվը՝ Սերժ Սարգսյանը՝ 62 գրառում։ ՀՀ ներկայիս նախագահ Վահագն Խաչատուրյանն Ինստագրամում էջ չունի, իսկ Արմեն Սարգսյանը հրաժարականից հետո էլ Ինստագրամի էջի անունը չի փոխել և ներկայանում է որպես Նախագահ Արմեն Սարգսյան»։

Լրահոս