ՀՀ-ի և Կամբոջայի միջև տասնամյակներով ձևավորված ջերմ հարաբերություններն ունեն զարգացման մեծ հեռանկարներ. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կամբոջայի Թագավորության վարչապետ Սամդեկ Հուն Սենին՝ ազգային տոնի առիթով: «Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Կամբոջայի բարեկամ ժողովրդին՝ Կամբոջայի Թագավորության ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ: Հայաստանի և Կամբոջայի միջև տասնամյակների ընթացքում ձևավորված ջերմ հարաբերություններն ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցությունն ամուր հիմքերի վրա են և ունեն զարգացման մեծ հեռանկարներ: Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով կնպաստենք մեր երկրների միջև հարաբերությունների հետագա զարգացմանը՝ համալրելով նոր նախաձեռնություններով ու ծրագրերով՝ ի շահ մեր երկու ժողովուրդների: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նորանոր ձեռքբերումներ, իսկ Կամբոջայի ժողովրդին՝ կայուն խաղաղություն և բարօրություն»,- նշված է ուղերձում։

Լրահոս