ՀՀ իշխանությունները հերթական զիջմանը գնացին Ադրբեջանին. Սլավիկ Աղաբալյան

Քիչ առաջ հրապարակվել է Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության ղեկավարների ընդունած հայտարարությունը։ Երկու հարցերի բացակայությունը միանգամից աչքի է ընկնում։ Առաջին. Չկա ոչ մի խոսք Արցախի վերաբերյալ։ Խոսվում է միայն ռուսական խաղաղապահ կոնտիգենտի տեղակայման գոտու մասին՝ առանց տարածքի անվանման։ Երկրորդ. Չկա ոչ մի խոսք 2021֊2022թթ. ՀՀ սուվերեն տարածք ներխուժած ադրբեջանական զորքերի հետ քաշման և տարածքների վերադարձի մասին։ Այսպիսով, գալիս ենք հետևյալ եզրահանգմանը. 1. Արցախի հարցը դուրս է մնացել ՀՀ֊ԱՀ(Ադրբեջանի Հանրապետություն) հարաբերությունների շրջանակից ու կրկին անորոշ է մնում Արցախի ճակատագիրը։ 2. ՀՀ իշխանությունները հերթական զիջմանը գնացին Ադրբեջանին՝ չքննարկելով ՀՀ սուվերեն տարածքից ադրբեջանական զորքերի կողմից գրավված տարածքների վերադարձի հարցը։

Լրահոս