Հիստերիկայի մյուս մասի հետ կապված դատարանում բացատրությունը կտաք. Լեւոն Քոչարյանը՝ Խաչատուր Սուքիասյանին

Խաչատուր Սուքիասյան, 4 տարի և ավել շարունակ ինչ հարցեր ասես, որ չեն տալիս լրագրողները, որոշները բարոյականության չափն անցնելով (ի դեպ սրանց մասով ասում են ձեր հետ կապ ունեն): Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Հայստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լեւոն Քոչարյանը՝ անդրադառնալով այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի արած հայտարարություններին: «Պատկերացնո՞ւմ եք, եթե ինձ չկարողանայի տիրապետել ինչ տխուր պատկեր կստացվեր, օրինակ այնպես ինչպես ձեզ մոտ եղավ այսօր (ձեր դեպքում լրագրողն ի դեպ ոչ մի սահման չի անցել): Դե, իսկ հիստերիկայի մյուս մասի հետ կապված դատարանում բացատրությունը կտաք»,-հավելել է նա: Ավելի վաղ լրագրողների հետ զրույցում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը, մեկնաբանելով «Սիլ պլազա» բիզնես կենտրոնի սեփականաշնորհման օրինականությունը վիճարկելու Գլխավոր դատախազության պահանջը, հայտարարել էր, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքը ձեռք է բերվել ապօրինի:

Լրահոս