Հիմք կա ենթադրելու, որ ԱԳ նախարարը գործակալ է․ նա այդ լուրը չի հերքել. Արամ Օրբելյան

Ես կտրականապես համաձայն չեմ պնդման հետ, որ ընտրված իշխանությունը կարող է անել ամեն ինչ, որովհետեւ իշխանությունն ընտրվել է այլ գաղափարախոսությամբ, այլ օրակարգով. հիմա տեսնում ենք լրիվ ուրիշ օրակարգ: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 9-ին, «Հայաստանի իրական օրակարգ» թեմայով քննարկման ժամանակ նշեց փաստաբան Արամ Օրբելյանը: «Հետեւաբար, քանի դեռ իշխանության են այս մարդիկ, պետք չի ռեսուրս ծախսել ու մտածել, թե ինչ ենք անում: Պետք է ամեն ինչ անել, որ իշխանությունները փոխվեն, բանակցողը փոխվի: Կարող է առաջին քայլը լինի այն, որ ընդամենը Նիկոլ Փաշինյանը փոխվի, իր փոխարեն գալիս է ուրիշ մարդ, ով կբանակցի արդեն ընկալելով: Չի կարող լինել իշխանական պրոցես, որտեղ քո ԱԳ նախարարի թուրքական գործակալ լինելու փաստը չի հերքվել պաշտոնապես: Էդ մարդը չի ասել՝ ես գործակալ չեմ: Ակնհայտորեն լուրջ հիմք կա ենթադրելու, որ գործակալ է»,-ասաց նա:

Լրահոս